Կիրակի, Մայիսի 05, 2024
Կիրակի, Մայիսի 05, 2024

Բարի լուր. Ծնվել 44-օրյա պատերազմի անմահ հերոս Սիփան Սողոմոնյանի հրաշք քույրիկը Ադրիանան

Փետրվարի 11, 2024

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմի անմահ հերոս Սիփան Սողոմոնյանի հրաշք քույրիկը, լուսե Ադրիանան։

Հիշեցնենք, Սիփան Արնանի Սողոմոնյան ծնվել է 2001թ նոյեմբերի 26-ին սովորել է 174 դպրոցում այնուհետև տեղափոխվել է ԵՕՊՔ, որտեղ շարունակել է ուսումը և սպորտը։ 2019թ զորակոչվեց ծառայության Մատաղիս, երդման արարողությունից հետո ուղարկեցին Մուղնի զորամաս սովորելու, այնուհետև արդեն որպես կրտսեր մասնագետ հետ վերադարցավ Թալիշ։ Սիփանը պահում  էր Թալիշի օդը և միշտ ասում էր. նենց ենք պահում օդը, որ ծիտն էլ չի կարում մտնի հենց օդից բռնում ենք։ Ավախ պատերազմը սկսվեց օդից և Սիփանը զոհվեց անօդաչուի հարվածից, եւ հավերժ մնաց Թալիշում։